Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Առաջինը գողն է գոռում` «Բռնե՜ք գողին»

Առաջինը գողն է գոռում` «Բռնե՜ք գողին»
24.05.2024 | 15:26

Ցանկացած ձախողված, ապազգային իշխանություն սեփական «Գահը» պահելու նպատակով, մշտապես փորձում է հասարակությունը պառակտել և սա ամբողջապես բնորոշ էր փաշինյանական ռեժիմին ի սկզբանե։

Փաստացի Հայասատանում դա ներդրվեց դեռ 2018-ից (հներ-նորեր, սև ու սպիտակներ) և շարունակվեց վեց տարի։

Այժմ էլ հոգեվարք ապրող ռեժիմը, հասարակությունը պառակտելու գործիք դարձրել է հակառուսականությունը, ազգային ուժերին, այդ թվում ազգային եկեղեցուն մեղադրելով ռուսամետության մեջ։

Պետք է նշել, որ ժամանակակից բազմաբևեռ աշխարհում ՀՀ բոլոր նախագահներն էլ մշտապես աշխատել են, թե՛ ՌԴ, և թե՛ հավաքական Արևմուտքի հետ, ապահովելով կայուն առաջընթաց և հաջողություններ Արցախյան հարցում, պետականության կայացման գործում։

ՀՀ բացառապես մեկ ղեկավար է առաջնորդվել միակենտրոն քաղաքականությամբ և դա եղել ներկայիս կառավարիչը իր թուրքամետությամբ, ինչի արդյունքում էլ ունեցանք այն ինչ ունենք:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ